Բաժիններ՝

Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

Ամբողջ աշխարհի աստղագիտական միությունները միավորող կազմակերպությունը և աստղագիտական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման բարձրագույն միջագային մարմինը` Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ, IAU), ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: 

ՄԱՄ-ն աստղագիտության զարգացման ռազմավարական ծրագիր է ընդունել և աշխարհը բաժանում է տարածաշրջանների, որոնցից յուրաքանչյուրում պետք է ընտրվի մեկ երկիր՝ որպես տարածաշրջանի աստղագիտական կենտրոն:

qartez

Մեր տարածաշրջանում կենտրոն դառնալու համար հայտ է ներկայացրել 7 երկիր, սակայն ՄԱՄ-ը Հայաստանն է ընդունել՝ որպես տարածաշրջանային կենտրոն: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, «Հայաստանը՝ որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի նախաձեռնող և ղեկավար Արեգ Միքայելյանն ասաց, որ հայտն առաջին անգամ ներկայացրել է 2010թ. և այս հինգ տարիների ընթացքում պարբերաբար աշխատել և հաշվի է առել ՄԱՄ-ի հանձնաժողովի դիտողությունները և լրացումները, հայտը բերել է ավարտուն տեսքի, որի արդյունքում, ի վերջո, ՄԱՄ-ն ընդունել է հայտը և Հայաստանը ճանաչել՝ որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն:

Ա. Միքայելյանն առաջիկա պլաններում նշեց, որ Բյուրականում բացվելու է մշտապես գործող տարածաշրջանային գրասենյակ, ստեղծվելու է տարածաշրջանային հանձնաժողով, հաստատվելու է այն երկրների ցանկը, որոնք պետք է զարգացնեն իրենց գործունեությունն այս կենտրոնի շրջանակներում, ստեղծելու են բիզնես ծրագիր առաջիկա տարիների համար:

Հայաստանի հռչակումը՝ որպես աստղագիտական կենտրոն, շատ կարևոր է նաև քաղաքական առումով, ինչը կբարձրացնի նաև մեր երկրի միջազգային հեղինակությունը:

globus

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս