«ՌԴ-ն մեր թշնամուն զինում է և հետո մեզ ստիում է վարկ վերցնել ու իրենցից այս տիպի զինատեսակ գնել»

«Պարզ է, որ ՌԴ-ն այսպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին ու հիմա մեզ վարկ է տրամադրում, որի միջոցով մենք մեր արտաքին պարտքն ավելացնում ենք, և փորձելու ենք այդ հավասարակշռությունը պահպանել: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի ռազմավարական հարաբերություններ են, թե՞ ուղղակի անընդհատ մեր թշնամուն ՌԴ-ն զինում է և հետո մեզ ստիում է վարկ վերցնել ու իրենցից այս տիպի զինատեսակ գնենք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննակման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ ռազավարական դաշնակցություն այստեղ չկա, երևի այլ հարաբերություններ են  ՌԴ և ՀՀ միջև: Զ. Փոստանջյանի խոսքով՝ այսպիսի մենաշնորհային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ՀԷՑ-ը, երկաթուղին, գազ ներմուծող ընկերությունները, որ պատկանում են ՌԴ-ին, վաղուց արդեն ռազմավարական դաշնակցի քաղաքականություն չէ: Նա նշեց, որ այս քայլը բացարձակ խրախուսելի չէ, ՌԴ-ն ՀՀ-ին հրամցնում է մի փաստթուղթ, որ ՀՀ-ին ստորացուցիչ պայմաններում դնում է ահավոր վատ վիճակի մեջ. «Ե՞րբ եք հայտ ներկայացնելու և հաշիվները ճշտելու ՌԴ հետ»:

ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, թե պատգամավորը վիրավորում է, հետո փորձում հարցի պատասխան ստանալ: Նա կասկած հայտնեց, թե Զ.Փոստանջյանը խորությամբ է պատկերացնում անվտանգության միջավայրը և ուժերի հարաբերակցությունը, առկա սպառնալիքները, և եթե ուսումնասիրեր, նման հարցադրում չէր անի և նման տոնով չէր դիմի:

Զ.Փոստանջյանը հակադարձեց, որ շատ լավ է պատկերացնում և այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, այդ պատկերացումների մեջ է: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն իր սխալ վարած քաղաքականության հետևանքով այսօր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ձեռնարկությունները զիջել է ՌԴ-ին ու հիմա ՌԴ-ից վերցված վարկը ստորացուցիչ պայմաններում նորից մի պայմանագիր է, որ կապ չունի մեր անվտանգության հետ. «ՌԴ-ն նույն զենքը վաճառում է Ադրբեջանին, Դուք ձայն չեք հանում: Մյուս կողմից մենք ստիպված ենք գնել վարկային միջոցների հաշվին ու ավելացնում ենք մեր պարտքը, որը սահմանից անցել է»:

Կարդացեք նաև

Պն փոխնախարար կոչ արեց հետևել Սահմանադրությանը, որի համաձայն՝ ՊՆ-ն պետք է չեզոքություն պահպանի քաղաքական դաշտում:

Տեսանյութեր

Լրահոս