![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանը համաձայնել է ընդունել վարկատուների պայմանները. FT
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/hunastan1234.jpg)
Հունաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել միջազգային վարկատուների պայմանները, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ով Եվրահանձնաժողովի, ԱՄՀ-ի, ԵԿԲ-ի ղեկավարներին նամակ է ուղարկել հունիսի 30-ին:
Ցիպրասը ընդունել է վարկատուների պայմանները, որոնք առաջարկվել էին անցած շաբաթ: Պարբերականը նշում է, որ այն չնչին փոփոխությունների է ենթարկվել:
Նամակում հույն վարչապետը խնդրել է երկարեցնել ֆինանսական օգնության ծավալը 29,1 մլրդ եվրոյով: