
ԴԱԻՇ-ը սպառնացել է Գազայից դուրս մղել ՀԱՄԱՍ-ին

ԴԱԻՇ արմատական խմբավորման զինյալները սպառնացել են Գազայի հատվածից դուրս մղել ՀԱՄԱՍ շարժմանը, քանի որ պաղեստինցի իսլամիստները անհրաժեշտ չափով խիստ չեն հետևում շարիաթին, հայտնում է Reuters-ը:
Համացանցում հրապարակված հայտարարությունը լի է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հասցեին ուղղված մեղադրանքներով, որը ներկայում փխրուն խաղաղություն է պահպանում ՖԱԹՀ-ից իրենց մրցակիցների հետ, ինչպես նաև բաց ռազմական արշավ չի վարում Իսրայելի դեմ:
ՀԱՄԱՍ-ի հասցեին ԴԱԻՇ-ի ակտիվիստները նախկինում ևս հանդես էին եկել հայտարարություններով, սակայն սա առաջին պաշտոնական հայտարարությունն է Գազան իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին:
ՀԱՄԱՍ-ը իսլամիստական շարժում է, սակայն վերջին շրջանում հետապնդումներ է իրականացնում ԴԱԻՇ-ի արմատական ակտիվիստների դեմ: