Բաժիններ՝

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել իրանցի պաշտոնյաներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել իրանցի պաշտոնյաներին Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ, ասել է իրանցի պատգամավոր Մեհրդադա Բարպաշը:

«Վերջերս հարևան երկրներից մեկի պաշտոնյան նամակ է փոխանցել իրանցի ղեկավարներին»,-ինչպես հայտնում է իրանական Fars գործակալությունը, ասել է Բարպաշն այսօր:

Նա նամակի բովանդակության ու միջնորդ երկրի մասին այլ տեղեկություն չի հայտնել:
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ ադմինիստրացիան ավելի շատ ունի միջուկային համաձայնագրի կարիքը, քան Իրանը:

Bloomberg-ը հայտնում է, որ նամակի հասցեատերը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930