Բաժիններ՝

Սաակաշվիլիի մասնակցությամբ հերթական սկանդալային տեսանյութը. Ուկրաինայի ավիացիայի ղեկավարն ազատվում է աշխատանքից

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած սկանդալը Ուկրաինայի ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին արժանացել է իր պաշտոնը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենյոն խոստացել է անցկացնել հետաքննություն ու նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:

Հետաքննության համար առիթ է դարձել Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունը Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության պետական ավիածառայության հանձնաժողովի նիստում, որտեղ նա Անտոնյուկին մեղադրել է օլիգարխի պատկանող ավիաընկերության շահերը սպասարկելու մեջ, հայտնում է հայտնում է TASS-ը:
Նիստին ներկա են եղել նաև տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ու Անտոնյուկի ու Սաակաշվիլիի կոնֆլիկտի տեսագրությունը հայտնվել է համացանցում:

Հետաքննության անցկացման մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտարարել էր Պորոշենկոն:

«Լսեցի Անդրեյ Պիվովարսկու (ենթակառուցվածքների նախարար) ու Միխայիլ Սաակաշվիլիի փաստարկները: Արդյունքում՝ պետական ավիածառայության գործունեության շուրջ կանցկացվի հետաքննություն»,-գրել է նա:
Երեկ պետավիացիայի ծառայության նիստում, որտեղ պետք է տեղաբաշխվեին ավիափոխադրողների միջև թռիչքների իրականացման լիցենզիաները, Սաակաշվիլին վրդովվել էր, որ ուղևորները ավիաընկերության այլընտրանք չունեն «Օդեսա-Ստամբուլ» չվերթի ժամանակ:

Սաակաշվիլիի դժգոհությունը հարուցել էր փաստը, որ երթուղին տրվել է Իգոր Կոլոմոյսկուն պատկանող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին»: «Ինձ հետաքրքրում է այն, որ մարդիկ էժան գնով թռչեն անտեղ ու հետ գան: Այնտեղ, որտեղ մի ընկերություն ստանում է բոլոր չվերթերը, մարդիկ չեն կարող էժան թռչել»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս