Բաժիններ՝

Պետերբուրգում ձերբակալվել է «օրենքով գող» Ռուբեն Քոսյանը

«Պրայմ Կրայմ» գործակալության տեղեկություններով՝ երեկ Սանկտ Պետերբուրգի «Տոկիո Սիթի» ռեստորանում ռուս իրավապահների կողմից ձերբակալվել է 49-ամյա «օրենքով գող» Ռուբեն Քոսյանը, ով հանցագործ շրջանակում հայտնի է որպես Ռուբեն Իվանովսկի:

Խուզարկության ժամանակ նրա մոտից ոստիկաններն առգրավել են մոտ 30 գրամ հաշիշ, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 10 տարով:

Ինչպես գրում է գործակալությունը, Ռուբեն Քոսյանի ձերբակալությունը կարելի է անվանել պատմական իրադարձություն:

«Ռուսաստանում երևի թե չկար այլ շրջան, որտեղ «օրենքով գողը» իրեն զգար այդքան ազատ, որքան Ռուբեն Քոսյանը Իվանովսկի մարզում»,-գրում է «Պրայմ Կրայմը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս