ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուսով է՝ Հայաստանում իրավիճակը խաղաղ լուծում կունենա
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը խաղաղ ճանապարհով կկարգավորվի, գրում է TASS-ը։
«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին ու հուսով ենք՝ այդ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ իշխանությունների ու ցուցարարների միջև բանակցությունների միջոցով»,-ընդգծել է նա լրագրողների հետ հանդիպմանը՝ հրաժարվելով այլ գնահատական տալ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Մատվիենկոն հույս է հայտնել, որ «Հայաստանի իշխանությունները կհաղթահարեն այդ իրավիճակը, որը Հայաստանի ներքին գործն է»:
Նա նշել է, որ Հայաստանը բարեկամ երկիր է Ռուսաստանին, Եվրասիական տնտեսական միության անդամ է ու Ռուսաստանը «իհարկե, անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի տարածքում»: