Վրաստանի բնակիչներին նախազգուշացրել են նոր ջրհեղեղի առաջացման վտանգի մասին
Մոտ օրերս Վրաստանում սպասվում են ուժեղ հորդառատ անձրևներ՝ ուժեղ քամու ուղեկցությամբ, տեղ-տեղ հնարավոր են ջրհեղեղներ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի ու կանխատեսման կենտրոնին:
«Հունիսի 24-27-ը Վրաստանի ամբողջ տարածքում սպասվում է անձրևային եղանակ, որոշ շրջաններում սպասվում է ուժեղ անձրև՝ կարկուտով, կայծակով, սպասվում է քամու ուժեղացում: Առատ տեղումները որոշ գետերում կարող են առաջացնել հեղեղումներ»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: