Բաժիններ՝

Պաշտոնական. «Լիվերպուլը» պայմանագիր է ստորագրել Ֆիրմինոյի հետ

«Հոֆենհայմի» նախկին կիսապաշտպանը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Ֆիրմինոն համաձայնել է երկարաժամկետ պայմանագիր ստորագրել ակումբի հետ. հայտնում է «կարմիրների» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը Կոպա Ամերիկայից հետո բժշկական զննության կենթարկվի, և այդ ժամանակ էլ կստորագրվի պայմանագիրը:

Ֆիրմինոն տեղափոխվել է «Հոֆենհայմ» 2010թ. դեկտեմբերին: Այս ժամանակաընթացքում ֆուբոլիստը մասնակցել է 151 հանդիպման և խփել է 47 գնդակ:

Այսօրվա դրությամբ՝ ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 9 հանդիպման և խփել է 4 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930