Դենիս Դվորնիկովը քննադատել է ռուսական ԶԼՄ-ների դիրքորոշումը երևանյան ակցիաների մասին

Ռուս փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը սուր քննադատության է ենթարկել ռուսական ԶԼՄ-ներին՝ «պարանոիկ հրապարակումների ու սյուժեների համար»՝ կապված Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող ցուցարարների գիշերային ակցիան ցրելու հետ:

«Եթե ի դեմս ամեն բողոքի տեսնեք «ԱՄՆ-ի ձեռքը», ապա ստացվում է վատ սև-սպիտակ ֆիլմ՝ տխուր ավարտով: Ցանկանում եմ ներողություն խնդրել Երևանի բնակիչներից ու ողջ Հայաստանից ռուսական ԶԼՄ-ների պարանոիկ հրապարակումների ու սյուժեների համար՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից քաղաքացիների արդարացի դժգոհության հետ»,-գրել է Դվորնիկովը Facebook-ի իր էջում:

Նրա խոսքով՝ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում հայտնվում են քաղաքաքան ուժեր, որոնքն պատրաստ են դա օգտագործել իրենց շահերի համար: «Սակայն չի կարելի սկզբնապատճառը շփոթել կողմնակի էֆեկտի հետ: Դա վիրավորական է»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս