Բաժիններ՝

«Ի հայտ է եկել անհայտ հաքերային խումբ, որը հարձակման է ենթարկել պետական կայքերը». «Ա1+»

Այս օրերին Հայաստանում առկա լարվածությունը տեղափոխվել է նաև տեղեկատվական տիրույթ։ Մի քանի օրվա ընթացքում տարբեր տևողությամբ անհասանելի են եղել մի շարք պետական կայքեր՝ police.am, president.am, minenergy.am:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»– ի հետ զրույցում նշում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ այս օրերին ի հայտ է եկել անհայտ հաքերային խումբ, որն էլ հարձակման է ենթարկել պետական կայքերը։

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ տվյալ հաքերային խումբը գործում է Հայաստանի տարածքում, իսկ պետական կայքերի դեմ հարձակումներն այդ խումբը բացատրում է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։

«Հետաքրքրական է, որ հայկական տեղեկատվական տիրույթում այսպիսի դեպք առաջին անգամ է լինում, երբ հայկական հաքերային խումբը հարձակման է ենթարկում պետական կայքերը՝ ցուցաբերելով սոցիալական ակտիվիզմ։ Նրանք միշտ աշխատել են ընդդեմ թուրքական և ադրբեջանական ուղղության»,- հավելում է մասնագետը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս