Բաժիններ՝

Ջրհեղեղի ժամանակ անհետ կորած 3 մարդու որոնումները շարունակվում են

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի տեղեկություններով՝ Թբիլիսիի աղետի գոտուց արդեն դուրս է բերվել ավազի ու շինությունների փլատակների մեծ մասը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Այս մասին Գոմելաուրին այսօր մինչ կառավարության նիստը հայտարարել է լրագրողներին: Նրա խոսքով՝ ծանր տեխնիկան նախկինի պես շարունակում է աշխատել բոլոր հատվածներում:

«Աշխատանքը շարունակվում է բոլոր ուղղություններով: Փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները տեղաբաշխված են բոլոր կետերում»,-ասել է Վախթանգ Գոմելաուրին:

Վրաստանի ներքին գործերի նախարարի խոսքով՝ որոնվում է 3 մարդ, ովքեր մինչ օրս անհետ կորած են համարվում:

«Ամենատխուրն այն է, որ դեռ չի հաջողվում գտնել 3 մարդու: Ամեն տեխնիկայի մոտ գտնվում է փրկարար, որ եթե ինչ-որ բան հայտնաբերվի, տեխնիկայի աշխատանքը կասեցվի ու տարածքը ձեռքով ուսումնասիրվի: Ողջ մնացած մարդկանց գտնելու հույս արդեն չկա, սակայն հուսով ենք՝ գտնել գոնե մահացածներին»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս