
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Հունիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ. արագությամբ:
Հունիսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, այնուհետև ատսիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 21-22-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն