Բաժիններ՝

Ալեք Բոլդուինի կինը ծննդաբերությունից 2 օր անց համացանցում տեղադրել է ներքնազգեստով իր լուսանկարը

Մի քանի օր առաջ Հիլարիա Բոլդուինը՝ հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի կինը, տղա ծննդաբերեց՝ արդեն հասցնելով զարմացնել ոչ միայն դերասանի երկրպագուներին, այլև մոլորակի բոլոր մայրիկներին, գրում է kp.ru-ն:

Ներքնազգեստով Հիլարիան իրեն լուսանկարել է՝ կանգնած հիվանդանոցային պալատի հայելու առաջ ու լուսանկարը տեղադրել է իր Instagram-ում:

Սովորաբար աստղերը սիրում են պարծենալ բացառապես հետծննդաբերական լուսանկարներով՝ ցանկանալով մարդկանց ցույց տալ իրենց հարթ որովայնը:

962921

Սակայն Բոլդուինի կինը, հակառակը, լուսանկարել է իր կազմվածքը, որտեղ երևում է դեռ կլոր փորիկը:

«Ես վստահ եմ, որ կարևոր է սիրել սեփական մարմինը ծննդաբերությունից հետո: Մի´ ամաչեք, սիրե´ք ձեր մարմինը»,-լուսանկարը մակագրել է 30-ամյա Հիլարիան:

Հիշեցնենք, որ 56-ամյա դերասանը հունիսի 17-ին երրորդ անգամ է հայր դարձել: Հիլարիան նրան որդի է պարգևել: Զույգը երեխային անվանել է Ռաֆայել Տոմաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս