Բաժիններ՝

Հրապարակվել է Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին ֆիլմի թրեյլերը

«Բուլվար» (Boulevard) ֆիլմի թրեյլերը, որը դարձավ դերասան Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին լիարժեք նկարահանված ֆիլմը, հրապարակվել է YouTube-ում:

Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Դիտո Մոնտիելը, ով հայտնի է «Մարտ առանց կանոնների» ու «Վտանգավոր թաղամասը» ֆիլմերով:

Դրամայի ռելիզը կինոթատրոններում նախատեսված է 2015թ. հուլիսի 10-ին: Դերասանի մահից հետո լույս են տեսել նրա մասնակցությամբ «Սուրբծննդյան հրաշք» ու «Գիշերը թանգարանում-2» ֆիլմերը:

«Բուլվաըից» հետո կինոէկրաններին կբարձրանա ևս մեկ ֆիլմ՝ «Ամեն ինչ, ինչ ուզում ես», որտեղ նա հնչունավորել էր Դենիս անունով շնիկի:
Հիշեցնենք, որ 63-ամյա Ռոբին Ուիլյամսը ինքնասպան է եղել 2014 թվականի օգոստոսի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս