Բաժիններ՝

Շվեդիայում կբացվի բռնաբարված տղամարդկանց օգնության կենտրոն

Շվեդիայում Södersjukhuset հիվանդանոցին կից գործում է կլինիկա, որն օգնություն է ցուցաբերում բռնաբարությունից կամ սեռական ոտնձգությունից տուժած կանանց ու աղջիկներին: Կլինիկան տարեկան օգնում է 600-700 կանանց:

Նախօրեին հիվանդանոցը հայտարարել է, որ հոկտեմբերի կեսից կլինիկան օգնություն է ցուցաբերելու նաև բռնաբարված տղամարդկանց ու տղաներին՝ գենդերային-չեզոք բժշկական օգնության տրամադրման ռազմավարության շրջանակում: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2014 թվականին Շվեդիայում տղամարդկանց ու տղաների դեմ գրանցվել է 370 սեքսուալ հանցագործության դեպք:

Կլինիկայի բժիշկ Լոտտի Հելստրյոմի խոսքով՝ «բռնաբարված տղամարդիկ հաճախ ավելի շատ են տառապում, քան կանայք», այնինչ հասարակությունում կարծում են, որ «տղամարդիկ չեն կարող դառնալ բռնաբարության զոհ»:
Բժշկի խոսքով՝ տղամարդկանց հաճախ բռնաբարում են տղամարդիկ, այլ ոչ թե կանայք, ինչը նրանց մոտ կարող է հանգեցնել սեքսուալ ինքնանույնականացման խնդիրների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930