
Բրիտանիայում լույս են տեսել Մարգարեթ Թետչերի գաղտնի հուշագրերը

Մեծ Բրիտանիայում լույս են տեսել երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի գաղտնի հուշագրերերը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Հրապարակված նյութերի թվում կան գրառումներ 1985թ. ԽՍՀՄ-ի նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի հետ նրա ընկերության մասին:
«Անկախ ներկայիս քաղաքականությունից՝ մենք պետք է խոստովանենք, որ Թետչերը պատմական խոշոր դեմք է: Նրա ձեռագրերը կմիացվեն Չերչիլի թղթերին ու հասանելի կլինեն գիտնականներին, ովքեր հետազոտում են 20-րդ դարը»,-Թետչերի հուշագրերի հրապարակումը մեկնաբանել է Անգլիայի Գեղարվեստական խորհրդի ղեկավար Պիտեր Բազալջետը:
Տպագրվել են 1982-ին Ֆոլքլենդյան պատերազմի մասին հուշագրերը` գրված 1 տարի անց: