Կուրիոզ ԱԺ-ում. Էդուարդ Շարմազանովը ջրպետկոմի նախագահին նախարար «դարձրեց»
Այսօր ԱԺ արտահերթ նիստում կուրիոզ տեղի ունեցավ: ՀՀ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նրան դիմեց «պարոն նախարար» արտահայտությամբ: «Շնորհակալություն պարոն նախարար, հարցեր հիմնական զեկուցողին… էհ, «պարոն նախարար»,- ասաց ու անմիջապես իրեն ուղղեց Է.Շարմազանովը,- Ձեր գործերը լավ ա լինելու, պարոն Հարությունյան: Իմ ասածները լինում ա, պարոն Հարությունյան, հիշեք, ուշ թե շուտ»:
Շարմազնովը նախկին նախարար ու մարզպետից հետաքրքրվեց՝ «բայց ոնց որ դեմ չէի՞ր, հա՞, պարոն Հարությունյան»: Վերջինս նշեց, թե թեմայից դուրս էր, դրա համար չխոսեց: «Բայց զգացի՞ք, պարոն Հարությունյանի դուրն էլ եկավ»,- արձանագելով՝ այս անգամ գործընկերներին դիմեց ԱԺ փոխխոսնակը: