ԱԺ-ում արագ-արագ օրինագծեր են ընդունվում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, իսկ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրինագիծն՝ առաջին ընթերցմամբ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունն ունի 4 լուրջ մտահոգություններ՝ նոր ստեղծվող ընկերությունների և գործող ձեռնարկությունների միջև անհավասար մրցակցային միջավայր է ստեղծվում, ապօրինի շինությունները, որոնց կառուցողները արտերկրում են, վերադառնալով տեսնում են, որ սեփականացվել են, հարկատեսակներից ազատումն էլ կոնկրետ պետք է գրվի և, եթե անսանապահությամբ ու բուսաբուծությամբ զբաղվելը սահմանափակում են, ապա պետք է այլընտրանք տրվի մարդկանց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930