Բաժիններ՝

Վաղը ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում դիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ-ն պլանավորում է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիտարկում անցկացնել Գյոյգյոլի շրջանում:

Ինչպես հայտնել են APA-ին Ադրբեջանի մամլո ծառայությունից, Ադրբեջանի կողմից հակամարտ զորքերի շփման գծում մոնիթորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկըմ, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Թունջայ Սևիմը:

Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Սայման Տիլլերն ու ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Ալեքսանդր Նեպոկրիտիխը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930