Բաժիններ՝

Դերասան Նիկոլայ Եղիազարյանն՝ ընտանեկան բիզնեսի, ընկերների ու անձնական կյանքի մասին. Life.apnaorama.am

Life.apnaorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Նիկոլայ Եղիազարյանը:

-Նիկոլայ, մշտապես ակտիվ հեռուստատեսային գործունեությանը հակառակ՝վերջին տարիներին խիստ պասիվություն եք ցուցաբերում, հետաքրքիր է ի՞նչն է պատճառը:

-2009թ-ից սկսված Դիանա Գրիգորյանի գրեթե բոլոր հեռուստասերիալներում ես ներգրավված եմ եղել, ընդ որում հիմնականում գլխավոր դերերում, բայց նորմալ է, որ մի որոշ ժամանակ հարկավոր է մի փոքր հանգիստ վերցնել, մտածում եմ, եթե չլիներ այս դադարի շրջանը, գուցե ես էլ, հանդիսատեսն էլ հոգնեինք, այսինքն՝ դադարը պետք էր: Պետք է նկատեմ, որ ոչ մի կոնֆլիկտային հարաբերության արդյունք չէր այս դադարը, առհասարակ, ես գնահատող մարդ եմ, և շատ եմ գնահատում այն վստահությունը, որը Դիանա Գրիգորյանը ինձ տվեց, որպեսզի իրար հետևից երեք հեռուստասերիալներում կարևոր դերեր մարմնավորեմ: Բայց պետք է նաև ասեմ, որ ընթացքում սկսեցի չհամակերպվել դադարին, քանի որ մասնագիտությամբ դերասան եմ, սովոր եմ ակտիվ աշխատելուն, հատկապես, որ շատ եմ սիրում մասնագիտությունս: Ես կարիք ունեմ խաղալու, ոչ թե ասելիքս է շատ մեծ, այլ ուղղակի ես դրա կարիքն ունեմ:

-Իսկ հիմա արդեն սովորե՞լ եք պասիվ աշխատելաոճին, քանի որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ շատ մեզ զբաղվածություն չունեք:

Ոչ, չեմ կարող սովորել նման ապրելակերպին, քանի որ սիրում եմ մասնագիտությունս, դրանից զատ ոչ մի ուրիշ ասպարեզում դժվարանում և չեմ էլ ցանկանում տեսնել ինձ: Եթե ընտրել ես այս մասնագիտությունը, ուրեմն պետք է հասկանալ նաև, որ միանշանակ չես կարող անընդհատ ակտիվ աշխատել, էտապներ են գալիս, որ դժվարությունները պետք է հաղթահարես:

-Այս պահին առաջարկներ կա՞ն:

-Որոշ բաներ կան, բայց դեռ ոչ մի բան հստակ չէ և զուր է այդ ամենի մասին խոսելը. սիրում եմ արդեն հաստատված գործերի մասին խոսել:

-Նիկոլայ, որևէ թատրոնում խաղում ե՞ք:

-Ոչ, թատրոնում դեռ չկամ, բայց անպայման առաջիկայում կլինեմ քանի որ դերասանի համար հենց թատրոնն է ամենակարևոր հարթակը:

-Կան ոլորտներ, որ պետք է հայտնվել ճիշտ ժամանակին, ուշացնելու դեպքում, գուցե շատ ուշ լինի, դերասանի համար թատրոնը հենց այս ոլորտն է:

-Երբ հայտնվում ես ճիշտ վիճակով, ճիշտ ըմբռնելով այդ ամենը, այդ դեպքում ժամանակը իր վատ ներգործությունը չի անի: Բայց, իհարկե, շատ կարևոր և ճիշտ է, որ որպես դերասան հնարավորինս շատ վաստակ ունենաս թատրոնում: Չնայած նշեմ, որ ուսանողական տարիներին խաղացել եմ թատրոնում, բացի այդ, բախտ ունեմ, որ ընկերներս թատրոնի մեծ դերասաններ են, հատկապես կցանկանամ նշել Մուրադ Ջանիբեկյանին, այսինքն` այդ աուռայից ես չեմ կտրվում: Հաճախ փորձերին եմ ներկա լինում, շատ ավելի հաճախ ներկայացումներին եմ հաճախում, անգամ թատրոնի «ներքին խոհանոց» ասվածից ես հեռու չեմ, այսինքն՝ այսպես ասած միշտ այս ոլորտի մեջն եմ, ես չեմ էլ կարող կտրվել, քանի որ շատ-շատ եմ սիրում այս ոլորտը:

-Կար ժամանակ, երբ շրջանառվում էին այն լուրերը, թե դուք բացի դերասանությունից նաև բիզնեսով եք զբաղվում, դա ճի՞շտ է:

-Ոչ, ես բիզնեսով չեմ զբաղվում, ուղղակի մենք ունենք ընտանեկան խանութ, որը գործում է Աբովյան քաղաքում, բայց այդ բիզնեսը ես չեմ հիմնել, այն իմը չէ:

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս