Բաժիններ՝

Ջրհեղեղ Թբիլիսիում. կան զոհեր, կենդանաբանական այգու գազանները հայտնվել են ազատության մեջ

Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։

Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները:

Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցի, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։

Նախնական տվյալներով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

tb3

tb3.jpg8

tbilisi

tbilisi.jpg1

tbilisi.jpg2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930