Բաժիններ՝

Իսպանիայի թագավորը քրոջը զրկել է դքսուհու տիտղոսից

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը քրոջը՝ արքայադուստր Քրիստինային ու նրա ամուսնուն զրկել է Պալմա-դե-Մայորկայի դքսուհու ու դուքսի տիտղոսներից, հայտնում է El Pais պարբերականը:

«Պաշտոնական ամսագրում վաղը կհրապարակվի թագավորական հրամանը, համաձայն որի՝ թագավորը կզրկի Պալմա-դե-Մայորկայի դքսուհու տիտղոսից արքայադուստր Քրիստինային»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայադուստրը պետք է դատարանի առաջ կանգնի ենթադրյալ խաբեության գործի շրջանակում: Սա Իսպանիայի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երբ արքայի ազգականին դատարան են հրավիրում հանցագործություն կատարելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս