«Անպատժելիության պատճառով մարդիկ փախչում են Հայաստանից». Զարուհի Փոստանջյան
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմայանը հպարտությամբ էր նշում Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին:
Փոստանւջյանը նշեց, որ վերջերս կրկին Ս.Խաչատյանի ընտանիքի մասնակցությամբ տեղի ունեցավ հանցագործություն և մեղավորներն անպատիժ մնացին: Ըստ նրա՝ այս ամենը հանրությունը տեսնում է և դրա համար են մարդիկ ու գումարները փախչում Հայաստանից, մինչդեռ չկա որևէ մեկին պատասխանատվության կանչելու տրամադրություն:
Զ.Փոստանջյանը հայտարարեց նաև, թե «Հայկական ավիաուղիների» սնանկության պատճառով օդաչուները չեն կարողանում ստանալ իրենց գումարները և ՄԻՊ-ն էլ գտնում է, որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ շրջանցելով անպատժելիության մթնոլորտի մասին Փոստանջյանի հարցը, հայտարարեց, թե օդաչուների խնդիրը իրենց էլ է հուզում: Նրա խոսքով՝ ընկերությունը պետք է հատուցեր, բայց գտնվում է անվճարունակության փուլում, փորձ է արվել իրացնել գույքը և փոխհատուցել մարդկանց վնասները:
Դ.Հարությունյանի խոսքով՝ վարչապետը հանձնարարել էր գտնել այլ հնարավոր ուղիներ, որպեսզի հարցը լուծվի, մեկը՝ Սևանի հողակտորի համար ներդրող գտնել, ենթադրվում էր երկու ամառային ավան կառուցել:
Դ.Հարությունյանի խոսքով՝ առ այսօր, թեև ներդրումային տեսակետից ծրագիրը գայթակղիչ է, չեն գտել ներդրողին. «Փոշիացնել այդ հնարավորությունը չենք պատրաստվում, և կշարունակենք ներդրող փնտրել»: Նա նշեց, որ տարածաշրջանային զարգացումները նվազեցրել են ներդրողներ գտնելու հնարավորությունը:
Զ.Փոստանջյանի խոսքով՝ ԵՏՄ անդամ լինելով, Հայաստանն ընկել է անուղղակի պատժամիջոցների տակ, ու մի քանի ամիս անց այստեղ ավելի շատ կզգացվի ճգնաժամը, քանի որ Հայատանը նաև Իրանի հետ կապված զարգացումներից է դուրս մղվել:
Դ.Հարությունյանն ի պատասխան ասաց, թե անպատժելիութան մթոնոլորտի մասին խոսք լինել չի կարող և եթե որևէ ընկերություն անվճարունակ է, «դա այդպես տեղի ունեցավ» և ՀՀ չի կարող իր վրա վերցնել բոլորի պատասխանատվությունը, բայց հաշվի առնելով օդաչուների ավանդը, կառավարությունը փորձել է լուծում գտնել: