Բաժիններ՝

Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայում. կան վիրավորներ

Հունիսի 10-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լադա» մակնիշի 34 FZ 562պ/հ (վարորդ` Կ. Գ. , ծնվ. 1965թ.), «Մերսեդես» մակնիշի 34 LV 161պ/հ (վարորդ՝ Ա. Բ., ծնվ. 1984թ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 45 TN 005 պ/հ (վարորդ՝ Գ. Ք., ծնվ. 1958թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Լադա»-ի ուղևորներ Ժ. Ե.-ն(ծնվ. 1971թ.) և Ա. (ծնվ. 1996թ.) տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Լադա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս