ԱԺ լիարժեք գործունեության համար սենյակներ են վարձակալել նաև «Արմենիա» հյուրանոցի՞ց
ԼՂՀ ազգային ժողովի լիարժեք գործունեության համար ստիպված են սենյակներ վարձակալել նաեւ կողքի՝ «Արմենիա» հյուրանոցից, քանի որ եղած սենյակները բավարար չեն նոր՝ մշտական հիմունքներով աշխատող խորհրդարանի համար։
Թե ինչո՞ւ են որոշել սենյակները վարձակալել, այլ ոչ թե օգտագործել պետական սեփականության շենքերում գտնվող ազատ սենյակները, օրինակ մշակույթի եւ երիտասարդության պալատում կամ մեկ այլ տեղ, դժվար է ասել, չնայած կարելի է կռահել։
Ինչպես Karabakh-open.info-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, «Արմենիա» հյուրանոցում կվարձակալեն 10 սենյակ։ Կայքի այն հարցին, թե որքա՞ն գումար է ամսական տրամադրվելու վարձակալությանը՝ աշխատակազմի ղեկավարը դժվարացավ ասել՝ նշելով, որ ամեն ինչ դեռեւս քննարկվում է։ «2015թ. պետբյուջեով նախատեսվա՞ծ չէին այդ նպատակով գումարներ» հարցին ի պատասխան Գարիկ Ժամհարյանը նշեց, որ ԱԺ բյուջեւում նման տող չկա եւ դեռեւս չգիտի, թե որտեղից են տրամադրվելու վարձակալության գումարները»։