Բաժիններ՝

Ամեն կին չի կարող լինել ճանաչված մարդու կողքին. Երգիչ Մհերն՝ իր ընտրյալի մասին. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգիչ Մհերը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է մեծ մենահամերգի.

«Այս պահին մի քան նոր երգեր եմ ձայնագրվում, քանի որ ուզում եմ ավարտել երրորդ ձայնասկավառակս, որպեսզի տարվա վերջ՝ մենահամերգիս օրը, ներկայացնեմ այն: Ի դեպ, մենահամերգս նախատեսված է ծննդյանս օրը՝ նոյեմբերի 13-ին, որը, հավանաբար, կիրականանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Համերգի խորագիրը, ըստ նախնական, պլանավորածի, կլինի «Մհերը և իր ընկերները», ինչը արդեն ենթադրում է, որ համերգին ներկա կգտնվեն և կերգեն նաև իմ ընկերները, որոնց հետ ես համատեղ աշխատանքներ ունեմ»,- նշեց Մհերը:

Երգիչը տեղեկացրեց նաև, որ մինչ մենահամերգը մեկ, երկու տեսահոլովակ էլ կներկայացնի.

«Քանի որ այս տարի ես դեռևս սոլո կատարմամբ տեսահոլովակ չեմ թողարկել, ուստի պետք է ողջ ուժերս ներդնեմ, որպեսզի մինչ ինձ համար այդ կարևոր իրադարձությունը, մի քանի տեսահոլովակ թողարկեմ, բայց կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող»,- ընդգծեց նա:

Այս տարի, հավանաբար, Մհերը չի մեկնի հանգստի.

«Աշխատանքը շատ է, չգիտեմ արդյոք կհասցնեմ խիտ գրաֆիկով գործերի շրջանակում ժամանակ գտնել և մեկնել հանգստի: Բայց հանգստանալ սիրում եմ մտերիմ և հարազատ մարդկանց հետ, բացի այդ էլ, ես ավելի խաղաղ հանգստի սիրահար եմ, որտեղ կա ծով և բացակայում են ակումբները, առհասարակ, աղմուկը»,- պատմեց նա:

Խոսքելով անձնական կյանքից՝ իր խոսքերով մի անգամ անհաջող փորձից հետո հարսնացու ընտրելու հարցում երգիչը չափազանց բծախնդիր է.

«Տարեց տարի այս հարցում ավելի բծախնդիր եմ դառնում: Մեր աշխատանքը շատ դժվար է, և ամեն կին չի կարող լինել ճանաչված մարդու, երգչի կողքին, այդ կինը պետք է իմաստուն, խելացի և համբերատար լինի, քանի որ մշտապես մեր կողքին կան երկրպագուներ, մենք մշտապես հյուրախաղերի ենք մեկնում,այսինքն՝ այս հարցում կա խնդիր»,- նշեց Մհերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս