Խոշոր հրդեհ՝ «Սարանիստ» ՍՊԸ շշերի արտադրամասում
Հունիսի 10-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան մայրուղում գտնվող շշերի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/10 հասցեում՝ «Սարանիստ» ՍՊԸ-ում, ապակյա տարրաների գործարանում:
Այրվել է կառավարման սենյակը 50քմ:
Հումքի հալեցման վառարանից տեղի է ունեցել շիկացաց ապակու հումքի արտահոսք (մոտ 30 տ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել՝ 06.53-ին: