ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 16-ին
Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները նախատեսված են 2015թ. դեկտեմբերի 16-ին:
Ընտրությունների վերջնական օրը հայտնի կդառնա հուլիսին: Հայտնի է, որ դրանք կկայանան Ցյուրիխում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՖՒՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարեց հրաժարական տալու իր որոշման մասին: Փաստացի նրան դեռ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, սակայն հետաքննությունը շարունակվում է:
Բլատերը չի առաջադրի իր թեկնածությունը նոր ընտրություններում, սակայն մինչ ընտրությունները կկատարի նախագահի պարտականությունները: