Հայտնաբերվել և խոտանվել է ժամկետանց սննդամթերք

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է ընթացիկ տարվա մայիս ամսում կատարած տեսչական աշխատանքների արդյունքները:

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունից, անցած ամսվա ընթացքում Սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչությունը դիտարկումներ է իրականացրել 44 տնտեսավարող սուբյեկտներում, որից 30-ը՝ Ստեփանակերտում, իսկ 14-ը Շուշիում:

Դիտարման արդյունքում 40 տնտեսավարող սուբյեկտներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները` ապրանքներն իրացվում էին առանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չէր ենթարկվել պարբերական բժշկական զննությունների:

Բացի այդ, հայտնաբերվել և խոտանվել են ժամկետանց՝ կաթնամթերք, հրուշակեղեն, հյութեր, պահածոյացված մթերք, քաղցրավենիք, մսամթերք, մակարոնեղեն և ձու: ԼՂՀ ԳՆ ՍԱՊ ծառայության փոխանցմամբ, դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրված ծառայության հանձնարարականները մասամբ կատարվել են, իսկ մյուս հանձնարարականների վերջնաժամկետները լրանում են ընթացիկ ամսում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930