«Մեղք են մեր խոսափողները, մեղք». Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին
«Շատերը դարձել են ՀՀ իրավապահ մարմինների ապօրինությունների զոհ և շատերն անցել են դատական համակարգով և չեն գտել արդարադատություն: Նրանցից ոմանք դիմել են ՄԻԵԴ, ինչ-որ չափով բավարարում են ստացել, բայց դա չի շտկել ՀՀ-ում ադարադատություն իրականացնելու հետ կապված գործողությունները: Արդարադտաւոթյա համակարգը բացարձակ չի գործում»,- այսօր ԱԺ նիստում գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից, ովքեր բազմապիսի բողոքներ են ներկայացնում՝ դժգոհելով ՀՀ դատարաններից, և խոսեց Սուրիկ Խաչատրյանի որդու վերաբերյալ: Փոստանջյանը ներկայացրեց մի ապացույց, որն ըստ նրա, ցույց է տալիս, որ Խաչատրյանների տեղը բանտախուցն է:
Նա կարդաց հոգեբուժական նարկոլոգիական կենտրոնի կողմից տրված փորձաքննության եզրակացությունը, որում նշվում է, որ Խաչատրյանի որդու մազի փորձանմուշում հայտնաբերվել է թմրանյութերի հետքեր, ընդ որում՝ որդին պատասխանել է, թե իրենց ընտանիքում ընդունված է օգտագործել կանեփ, այսինքն Ս.Խաչատրյանն էլ է օգտագործում: Սակայն, նշեց Փոստանջյանը, ուտելու միջոցով չեն կարող մարդու մարմնում հայտնաբերվել նման տիպի թմրամիջոցներ:
«Սա բնորոշում է մեր քաղաքական համակարգում ներգրաված անձանց վարքագիծը և քրեական ինչ մթնոլորտ է տիրում մեր պետական-քաղաքական համակարգում: Շատ վտանգավոր մթնոլորտ է, իհարկե, և դուք չեք ցանականում միջամտել ու դադարեցնել, ավելին՝ դուք ինքներդ եք պաշտպանում նման մարդկանց: Թե ինչո՞ւ, որովհետև Դուք հավանաբար ոչ արդար ակնկալիքներ ունեք: Կառավարությունը ձեզ է նվիրաբերել մի բնակարան, որի արժեքը 100 հազար դոլարից ավելին է: Եվ բնական է, որ այս ամենի դիմաց փորձում եք փոխահատուցել,- ասաց Զ.Փոստանջյանն ու շարունակեց,
– Դուք այսօր, իհարկե, պաշտպանում եք քրեաօլիգարխիկ շահերը, դա մինաշանակ է: Դուք այստեղ անկախ չեք հանդես ագլիս: Դուք նշանակված եք Սերժ Սարգսյանի կողմից նրա քաղաքականությունը վարելու համար: Եվ հենց դրա մասին է այս տարվա հունվարի 12-ի ողբերգության վերաբերյալ ձեր որոշումը, որ չկարողացաք ո՛չ դիմում ներկայացնել, ո՛չ էլ պատշաճ պատասխան ստանալ ՌԴ դատախազից»:
Զ.Փոստանջյանը նկատեց, որ Կոստանյանը դեռ չի սահմանել նախկին դատախազի ռեկորդը՝ չի եկել ԱԺ՝ ապօրինի միջնորդություն ներկայացնելու և այլախոհ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար: Նա հույս հայտնեց, որ նման պատվեր Կոստանյանը չի ունենա:
Անդրադադառնալով գաղտնալսմանը, որն ըստ Կոստանյանի տեխնիկական պատճառներով տեղի չի ունեցել, Զ.Փոստանջյանը տարակուսեց, թե ԱԱԾ-ն այդ ի՞նչ վիճակում է, որ չի կարողանում մի պաշտոնյայի մերձավորներին գաղտնալսել.
«Ժամանակը կանցնի, ամեն ինչ իր տեղը կգա և դատախազը պատասխանատվության կենթարկվի նրանց հովանավորելու համար»:
Զ.Փոստանջյանը հորդորեց բոլոր խնդիրներին հետմուտ լինել, դուրս գալ պատվերի շրջանակներից ու քրեական հետապնդում սկսել հենց Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը մեր պետությունը տանում է դեպի վախճան.
«Եթե սկսեք, դուք կարող եք ունենալ հավանաբար աջակցություն հասարակության կողմից և հասարակությունն ավելի վարձահատույց կլինի, քան Սերժ Սարգսյանի նվիրաբերած բնակարանները: Այս ընթացքը շատ վտանագավոր է և դրա համար պատասխանատվություն ենք կրելու բոլորս, այդ թվում՝ նաև դուք»:
«Մեղք են մեր խոսափողները, մեղք»,- Զ.Փոստանջյանի ելույթից ազդված նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը