Բաժիններ՝

Ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը չի կատարում իր պարտականությունները

Դատախազությանը վերապահված է բացառիկ դեր՝ իշխանության յուրացման, կաշառակերության, տնտեսության մենաշնորհացման դեմ պայքարի դեմ: Այս մասին  այսօր Աժ նիստում ՀՀ դատախազության 2014թ. գործունեության հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ մամուլն ուղղակի հեղեղված է ժողովրդի և մեր պետության համար ամենակարևոր բնագավառներում չարաշահումների մասին տեղկություններով: Նշելով, թե չի կասկածում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ո՛չ համարձակությանը, ո՛չ կրթության և ո՛չ մասնագիտական ունակություններին, Զուրաբյանը հարցադրում արեց՝ ուրեմն ի՞նչն է պատճառը և ինչո՞ւ չի կատարում իր պարտականությունները: Միակ բացատրությունը, ըստ Զուրաբյանի, Սերժ Սարգսայնի ուղղորդումներն են, այլապես հասկանալի չէ, թե ինչու մամուլի հրապարակումների հիման վրա գործեր չեն հարուցվել «Նաիրիտի», ՀԷՑ-ի, գազային ոլորտում առկա խնդիրների, ԴԱՀԿ-ի պետի մեքենաների, ընտրակեղծարարության հետ կապված և այլն:

«Դեմոկրատական երկրներում դատախազությունը պետք է լինի նախաձեռնող և պետք է լինի բոլոր չարաշահումների բացահայտումների առաջամարտիկը: Սա մի բան է, որ դուք չեք կարող անել և այստեղ կապ չունի ո՛չ ձեր կրթությունը, ո՛չ ձեր համարձակությունը, ո՛չ էլ ինտելեկտուալ կարողությունները»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս