«Շունը տիրոջը չի ճանաչում». Մեկնարկեց ԱԺ քառօրյան

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պահանջեց, որպեսզի ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ներողություն խնդրի ԱԺ պատգամավորներից:

Ըստ նրա՝ սոցիալական ցանցում Բաբայանը պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություն է թույլ տվել՝ ասելով, որ պատգամավորներից մեկն անգրագետ հարց է տվել և նման հարց տալը զավեշտ է: Մարուքյանը հայտարարեց, որ «այդ մարդը» չի ճանաչում իր դերը և առաքելությունը. «Ես ուզում եմ իմանալ՝ մեր աշխատողը կոչված է մեր գործունեությունը լուսաբանելո՞ւ, թե՞ մեզ փնովելու:

Շունը տիրոջը չի ճանաչում, էդ մարդը չի ճանաչում իր դերը»: Մարուքյանը պահանջեց, որ Ա.Բաբայանը հրապարակի իր տողերի «հերոսի» անունը, ում մասին գրել է, թե անգրագետ հարց է տվել. «Ես պատասխան եմ ակնկալում, ինքը պետք է ներողություն խնդրի»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ զբաղվել և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930