
«Միլանը» Զլատան Իբահիմովիչին եռամյա պայմանագիր է առաջարկել. Football Italia

«Ռոսոներների» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպել է շվեդ հարձակվողի գործակալի` Մինո Ռայոլայի հետ:
Զլատանի վերադարձը հնարավոր եղավ այն ժամանակ, երբ թաիլանդացի բիզնեսմեն Բի Տայչաուբոլը գնեց «Միլանի» ակցիաների 48 տոկոսը: Նա խոստացել է տրամադրել 100 մլն եվրո ամառային տրանսֆերների համար:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Միլանը» Զլատանին առաջարկել է եռամյա պայմանագիր` տարեկան 6,5 մլն եվրո աշխատավարձով: Չնայած Իբրան «ՊՍԺ»-ում 0,5 մլն եվրո ավելի է ստանում, սակայն իտալական ԶԼՄ-ները «Միլանի» շանսերը մեծ են գնահատում:
Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է 2010-2012 թթ.: Վերջինիս կազմում` 2010-11 թթ., մրցաշրջանում հաղթել է սկուդետոն, իսկ հաջորդ տարի դարձել է Սերիա Ա-ի լավագույն ռմբարկուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը