
Գյունդողանն ընտրել է «Բարսելոնան»

Sport.es-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» թուրքական ծագումով կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը, ում հաճախ դիտարկում են՝ որպես Չավիի փոխարինող, համաձայնության է եկել պայմանագրային հարցերի շուրջ:
Գյունդողանը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», արդեն անցել է բուժզննում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյունդողանը հրաժարվել է «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքել, իսկ ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ չի սպասի նրա համաձայնագրի ավարտին, որը սպառվում է 2016 թվականին, և արդեն այս ամռանը կվաճառի նրա տրանսֆերը:
Հավանական է, որ պաշտոնական տեղեկատվություն կհրապարակվի առաջիկա օրերին:
Սիրարփի Աղաբաբյան