
Սպիտակ տունը խոստովանում է հակառուսական պատժամիջոցներից ԵՄ-ի կրած վնասի փաստը

Եվրամիության երկրները ԱՄՆ-ից ավելի շատ են տուժում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, խոստովանել է Վաշինգտոնը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին:
«Այդ պատժամիջոցների սահմանումը որոշ եվրոպացի գործընկերներից զգալի զոհեր է պահանջում, քան ԱՄՆ-ից»,- հայտարարել է Էռնեստը Գերմանիայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:
Նրա խոսքվ՝ պատճառն այն է, որ ԵՄ որոշ երկրների տնտեսությունն ավելի ինտեգրված է ռուսականին, քան ամերիկյանը:
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը օգնություն կտրամադրի պատժամիջոցներից տուժած իր համախոհներին, Էռնեստը պատասխանել է, որ չի կարող այդ մասին ոչինչ ասել:
Խոսելով Ուկրաինային օգնության տրամադրման մասին՝ նա ասել է, որ Միացյալ Նահանգները չեն պլանավորում Կիևին տրամադրել հարձակողական զինատեսակներ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն ավելի վաղ տրամադրել է ռազմական օգնություն Պորոշենկոյի կառավարությանը ու դա վկայում է «Ուկրաինայի առաջ ԱՄՆ խորը պարտավորությունների մասին»:
«Հավելյալ զինատեսակների մատակարարումը կհանեցներ իրավիճակի միայն հետագա թեժացման», – ասել է Էռնեստը՝ մատնանշելով կոնֆլիկտի դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը: