Բաժիններ՝

Թուրքիայի ընտրություններում հաջողությունը դեմոկրատիայի հաղթանակն է. քրդամետ կուսակցություն

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սըրը Սյուրեյ Օնդերը իր կուսակցության հաջողությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում անվանել է դեմոկրատիայի հաղթանակ, գրում է RIA Novosti-ն:

Քվեաթերթիկների 92%-ի մշակման արդյունքում Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որն առաջին անգամ է մասնակցում Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին, ստացել է ընտրողների ձայների 11,94%-ը՝ այդպիսով հաղթահարելով 10%-անոց արգելքը, որն անհրաժեշտ էր երկրի խորհրդարանում հայտվելու համար:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 41.54%-ը:
«Մենք ստանում ենք գրեթե 80 տեղ խորհրդարանում, մենք երջանիկ ենք: Սա խաղաղության ու դեմոկրատիայի հաղթանակն է»,- լրագրողներին ասել է Օնդերը:

Նա կոչ է արել իր կուսակցության ակտիվիստներին չհեռանալ ընտրատեղամասերից մինչև ընտրությունների արդյունքների վերջնական հաշվարկը:

Թուրքիայի ավելի քան 53,7 մլն քաղաքացի իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին: Նրանք պետք է ընտրեին Թուրքիայի խորհրդարանի 550 պատգամավորներին 20 կուսակցություններից ու 165 անկախ թեկնածուներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս