Անգելա Մերկելը հրաժարվել է մասնակցել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը
Գերմանական Tagesspiegel թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Գերմանիայի առաջին դեմքերը ու կառավարության անդամները չեն մասնակցի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու հունիսի 12-ին:
«Կանցլեր Անգելա Մերկելը Բաքու չի գնա: Բացի այդ՝ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը զբաղվում է սպորտի հարցերով, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք ուղևորությունից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը նույնպես հունիս12-ին կմնա Բեռլինում»,-գրում է թերթը:
Հոդվածագիր Կլաուդիա ֆոն Զալզենը Բաքու կատարելիք այցերից վերջիններիս հրաժարումը բացատրում է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությամբ: