Եվրախորհրդարանը ռուս դիվանագետների մատչումն արգելափակվել է. Die Zeit

ԵՄ-ում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի առաջ փակել են մուտքը Եվրախորհրդարան՝ ի պատասխան 89 եվրոպացի քաղաքական գործիչների «սև ցուցակում» ներառման, գրում է գերմանական Die Zeit-ը:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ինչպես հայտնել են նրա մամլո ծառայությունից, կայացրել է «այդ որոշումը, քանի որ ռուսական կողմը այդպես էլ չի կարողացել ապահովել թափանցիկություն ու բացատրել իր գործողությունների պատճառը»:

«Այդ պատճառով ԵՄ-ում ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու ևս մեկ անանուն ռուս դիվանագետ չեն կարողանա առանց խոչընդոտի մտնել Եվրախորհրդարանի շենք»,- ասվում է հայտարարությունում:

Ապագայում Շուլցը որոշում կկայացնի ռուս քաղաքական գործիչների՝ Եվրախորհրդարանում գտնվելու մասին յուրաքանչյուր առանձին դեպքի մասով:
Բացի այդ՝ Եվրախորհրդարանը որոշում է կայացրել «սառեցնել ԵՄ-Ռուսաստան կոմիտեի աշխատանքը», որը հրավիրվում էր տարեկան 2 անգամ եվրոպացի խորհրդականների ու ՌԴ Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ, ասվում է հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930