Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի կին դարձած խորթ հայրը դարձել է MAC կոսմետիկ բրենդի դեմքը

Հայտնի է դարձել, որ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի կին դարձած խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները, դարձել է MAC կոսմետիկ բրենդի դեմքը: Վերջինս նաև կստանա ESPY-ի հատուկ մրցանակը, որն շնորհվում է «արիության համար»:

Ըստ Page Six-ի տեղեկությունների՝ հայտնի կոսմետիկ բրենդի ղեկավարությունը արդեն մի քանի անգամ հանդիպել է Ջենների հետ:

«Նրանք քննարկում են հարցի կողմն ու դեմը, որոշում՝ արդյոք դա լավ գաղափար է: Կան մարդիկ, որոնք հիացած են այդ մտահղացմամբ, մյուսները կասկածում են»,- ասել է աղբյուրը ընկերությունում ընթացող քննարկումների մասին:

Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ պայմանագիրը, այնուամենայնիվ, կկնքվի:

qimi hayr.jpg1

qimi hayr.jpg3  qimi hayr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս