Իրանում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է իրաքցի 25 զբոսաշրջիկ

Իրաքցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Էլբրուսի լեռների մոտ դուրս է եկել ճանապարհից, ինչի հետևանքով 25 մարդ զոհվել է, 16-ը վիրավորվել, հայտնում է Reuters-ը:

Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակների հետ կապված անսարքությունը: Արդյունքում՝ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը ու ավտոբուսը վայր է ընկել 650 մ բարձրությունից:

Փրկարարները որոնում են ևս մեկ ուղևորի մարմինը, որին կարող էր տանել հոսանքը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսում գտնվողները եղել են ուխտավորներ կամ զբոսաշրջիկներ, որոնք ուղևորվել են Կասպից ծովի հանգստավայրերից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս