Սաակաշվիլին զտման գործընթացներ է սկսել Օդեսայում
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նախատեսում է շրջանում իրականացնել իշխանության լիակատար նորացում ու մտադիր է աշխատանքից հեռացնել 27 շրջաններից 24-ի ղեկավարներին:
Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
«Այստեղ ընդամենը 27 շրջան է, որոնցից 3-ի ղեկավարները վերջերս են նշանակվել իրենց պաշտոններում, 24-ին միանգամից հեռացնում ենք, ավելի ստույգ՝ հավաքում ենք նոր թիմ մրցույթի արդյունքների հիման վրա: Ես հայտարարում եմ համընդհանուր ուկրաիանական մրցույթ, այլ ոչ միայն Օդեսային վերաբերող»,- ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահը պատմել է, որ երբ իրեն զանգում են ու ինքը հասկանում է, որ իրեն խնդրում են ինչ-որ մեկին իր պաշտոնում թողնել, ինքը առաջին հերթին ազատում է իրեն զանգահարած անձին: