Բաժիններ՝

Միշոն ամռանը կամուսնանա

Տևական ժամանակ է, ինչ ռեփեր Միշոն հանրության տեսադաշտում չէ, սակայն նրա մոտ լռության փուլ չէ. առաջիկայում Միշոն ստեղծագործական նորություններ կունենա. այժմ նա նկարահանվում է նոր ֆիլմում և ձայնագրում նոր երգեր։ Այս ամենը, սակայն, ամենամեծ նորությունը չէ, որ առաջիկայում սպասվում է ռեփերից։

BlogNews.am-ի հավաստի տեղեկություններով՝ ռեփերն այժմ պատրաստվում է իր հարսանիքին, որը կկայանա այս ամռանը։ Միշոյի ընտրյալն Ամերիկայի Միացյալ Նահանգներից է՝ Սոնա Հովհաննիսյանը, ով աշխատում է տեղի հայկական հեռուստատեսություններից մեկում՝ որպես հաղորդավարուհի։ Նա և Սոնան նշանվել են նախորդ տարի՝ հունիսի 9-ին։

Կայքի տեղեկություններով՝ ամուսնությունից հետո ռեփերը սիրելիի հետ կտեղափոխվի ԱՄՆ, սակայն ոչ ընդմիշտ. նա մտադիր է որոշ ժամանակ անց վերադառնալ Հայաստան։ Միշոն ցանկություն ունի գործունեություն ծավալել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում ու Ռուսաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս