Սուարեսի որակազրկումը կարող է չեղյալ համարվել
Ուրուգվայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան դիմել է ՖԻՖԱ-ին` պահանջելով չեղյալ համարել Լուիս Սուարեսի որակազրկումը և թույլատրել նրան մասնակցել Ուրուգվայի ազգային հավաքականի պաշտոնական հանդիպումներին:
Ասոցիացիայի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ դիմումի հիմնական պատճառը այն է, որ ՖԻՖԱ-ի այն ներկայացուցիչները, որոնք որոշել էին որակազրկել Սուարեսին՝ այժմ ձերբակալված են և մեղադրվում են կոռուպցիայի մեջ:
Հիշեցնենք, որ ամռանը ՖԻՖԱ-ն արգելեց Լուիս Սուարեսին իր ազգային հավաքականի կազմում 9 պաշտոնական հանդիպում շարունակ խաղադաշտ դուրս գալ` դրանով զրկելով ուրուգվայցուն առաջիկա ամռանը կայանալիք Կոպա Ամերիկային մասնակցելու հնարավորությունից: Պատճառը հայտնի դեպքն էր, երբ Սուարեսը կծել էր մրցակցին:
Սիրարփի Աղաբաբյան