Աշխարհի «ամենագեր» պետությունների տասնյակ
Բոլորն էլ գիտեն, որ ճարպակալությունը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Աշխարհի բնակչության 1/3-ը տառապում է այս խնդրով:
Վերջին 30 տարիների ընթացքում գեր մարդկանց թիվը զգալիորեն աճել է: 1980-ականներին թիվը հասնում էր 857 միլիոնի, իսկ 2013 թվականի տվյալներով՝ նրանց թիվը հասել է 2 միլիարդի: Հավանական է, որ մի քանի տարիների ընթացքում այս թիվը կաճի 1/3-ով:
2010 թվականի տվյալներով՝ 3-4 միլիարդ մարդ մահացել է ճարպակալության պատճառով առաջացած հիվանդություններից:
ԱՄՆ-ը առաջատարն է այս ցուցակում, սակայն նրանից հետ չեն մնում նաև մյուս երկրները:
«Global Burden of Disease»-ը հրապարակել է աշխարհի ամենագեր պետությունների տասնյակը:
1. Միացյալ Նահանգներ- 78 միլիոն մարդ
2. Չինաստան- 46 միլիոն մարդ
3. Հնդկաստան- 30 միլիոն մարդ
4. Ռուսաստան- 28 միլիոն մարդ
5. Բրազիլիա- 22 միլիոն մարդ
6. Մեքսիկա- 20 միլիոն
7. Եգիպտոս- 18 միլիոն մարդ
8. Գերմանիա- 16 միլիոն մարդ
9. Պակիստան- 14 միլիոն մարդ
10. Ինդոնեզիա-11 միլիոն մարդ
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը