Բաժիններ՝

Պորոշենկոն ցանկանում է պատժել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը թույլատրած քաղաքական գործիչներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 8-րդ կիևյան ֆորումի ժամանակ հայտարարել է, որ պատասխանատվություն պետք է կրեն նրանք, ովքեր թույլ են տվել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակն և պետության անվտանգության մակարդակի նվազեցումը.

«Մենք չեղյալ ենք հայտարարել ոչ բլոկային երկրի ամոթալի կարգավիճակը, և նրանք, ովքեր ասել և պնդել են այդ ոչ բլոկային կարգավիճակի նպատակահարմարության մասին, այժմ պետք է կրեն պատասխանատվութուն, քանի որ նրանք նրանք դրա հետ մեկտեղ ոչնչացրել են զինված ուժերը, թույլ են տվել առանցքային չափով նվազեցնել անվտանգության մակարդակը, ինչի համար էլ այսօր վճարում է մեր պետությունը»:

Պորոշենկոյի խոսքերով` մոլորակի ցամաքի 1/6-րդն ունեցող ագրեսորին անհրաժեշտ է ոչ թե Ղրիմը, այլ` ողջ Ուկրաինան: Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակն ամրապնդող օրենքը 2010 թվականի հուլիսի 1-ին ընդունել է Գերագույն ռադան:

Օրենքի նախաձեռնողը տվյալ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչն էր: 2014 թվականի դեկտեմբերին Գերագույն ռադան 303 ձայնով չեղյալ հայտարարեց Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս