ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 29-ին, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 29-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 29-ին, հունիսի 2-ին, երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն