Բաժիններ՝

Աշխարհը պետք է անվտանգ ուղիներ գտնի հակամարտության գոտիներից փախչող ներգաղթյալների համար. Բան Կի Մուն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը միջազգային հանրությանը կոչ է արել նոր հնարավորություններ ընձեռել փախստականներին:

Բան Կի Մունն այս մասին հայտարարել է Իռլանդիայում՝ Աֆղանստանից, Սիրիայից և հակամարտություններ ունեցող այլ երկրներից ժամանած փախստականների առջև ունեցած ելույթում:

Ելույթի ժամանակ Բան Կի Մունը հիշել է իր ընտանիքին, որը փախել է Կորեայի պատերազմի արհավիրքներից. «Իմ առաջին հիշողություններից մեկը եղել է մեր գյուղից ընտանիքի փախուստը: Մենք անձրևի ժամանակ բարձրացել ենք լեռները:

Ես հայացք նետեցի աշխարհի վրա, որը ես տեսել էի նախկինում, ուր ես խաղացել էի, ուր ես դպրոց էի գնացել, ուր ապրել եմ ընտանիքիս հետ: Այդ ամենը բռնկված էր կրակով»:

Բան Կի Մունն ընդգծել է, որ աշխարհը պետք է անվտանգ ուղիներ գտնի հակամարտության գոտիներից փախչող ներգաղթյալների համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականին ապաստան ստանալու խնդրանքով 44 զարգացած երկրի դիմել է 866.000 մարդ: Դա 45 տոկոսով ավելին է՝ համեմատած դրա նախորդ տարվա հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031