Կադիրովը մարտաֆիլմի գլխավոր հերոսի դերում մարմնավորելու է իրեն
The Insider-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Ով չի հասկացել, նա կհասկանա» ֆիլմում մարմնավորելու է գլխավոր հերոսին՝ հենց իրեն: Կադիրովն այդ մասին գրել է Instagram-ի իր էջում.
«Դա սյուր սյուժեով ֆիլմ է, որին ես տևական բանակցություններից հետո տվեցի իմ համաձայնությունը՝ գլխավոր հերոսին մարմնավորելու համար: Առանձին դրվագներ արդեն իսկ նկարահանվել են:
Ռեժիսորը հոլիվուդյան հայտնի ֆիլմերի հեղինակ է: Ֆիլմում ներկայացված են նաև առաջին մեծության համաշխարհային աստղեր: Հեղինակները վստահ են, որ ֆիլմն ունենալու է մեծ հաջողություն»:
Կադիրովը, սակայն, չի հայտնել, թե ֆիլմը երբ կհայտնվի վարձույթում: